UBPay-ի դրամական փոխանցումները հասանելի են դարձել Յունիբանկի մոբայլ հավելվածում
01.10.2024

UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգն ու Յունիբանկը հայտարարում են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ UNIMobile հավելվածի միջոցով դրամական փոխանցումների մեկնարկի մասին։ UBPay-ի գործընկերը Ռուսաստանում Kwikpay միջազգային վճարային համակարգն է:
Ծառայությունից օգտվելը շատ հարմար է։ UNIMobile հավելվածում հարկավոր է բացել «Միջազգային փոխանցումներ- UBPay» բաժինը, ապա ընտրել՝ «Ուղարկել փոխանցում» կամ «Ստանալ փոխանցում», և լրացնել անհրաժեշտ տվյալները:
Հայաստանից փոխանցումը հնարավոր է իրականացնել ՀՀ դրամով և ռուբլով, իսկ Ռուսաստանում ստանալ ռուբլով։ Միջնորդավճարը կազմում է 0%, եթե փոխանցվող գումարի արժույթը տարբեր է տրամադրման գումարի արժույթից, և 1%, եթե արժույթը չի փոխարկվում: Հայաստանում փոխանցումը կարելի է ստանալ ՀՀ դրամով կամ ռուբլով` բանկային հաշվին, քարտին կամ կանխիկ:
UBPay-ը հետևողականորեն կընդլայնի միջազգային փոխանցումների աշխարհագրությունը՝ ապահովելով դրամական փոխանցումների պարզ, արագ և հարմար տարբերակ։ UBPay դրամական փոխանցումները Հայաստանում արդեն իսկ կարելի է ստանալ Հունաստանից, Կիպրոսից, Իսրայելից, Ուզբեկստանից և Ղրղզստանից։