UBPay-ը հրավիրում է FINTECH360 միջազգային համաժողովին
30.01.2025

2025 թվականի ապրիլի 16-19-ը Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Ավելի քան 150 մասնակիցներ կքննարկեն թվային փոխակերպման արդի խնդիրները և կկիսվեն բիզնեսում նորարարությունների ներդրման լավագույն փորձով:
Համաժողովը կանցկացվի Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում՝ UBPay դրամական փոխանցումների հայաստանյան միասնական վճարահաշվարկային համակարգի, Յունիբանկի և Kwikpay միջազգային վճարային համակարգի աջակցությամբ:
Բիզնես ծրագրի հիմնական թեմաներն են.
- Բանկային հատվածի փոխակերպում արհեստական բանականության (AI) և բլոկչեյնի ազդեցության ներքո
- Ապակենտրոնացված ֆինանսներ (DeFi)
- Open Banking, Embedded Finance Հաճախորդի փորձը. մարդակենտրոնություն և ապրանքների և ծառայությունների գերանձնականացում
- Միջազգային դրամական փոխանցումների շուկայի, ազգային և միջազգային վճարային համակարգերի զարգացումը
- Ֆինտեխ լուծումները բրոքերային ծառայությունների զարգացման գործում
- Թվային ֆինանսական ակտիվները և կրիպտոարժույթները միջազգային հաշվարկներում
- ESG օրակարգ Ֆինանսական տեխնոլոգիաների ազդեցությունը ապահովագրական շուկայում
Տեխնոլոգիաները և նորարար լուծումները փոխում են դրամական փոխանցումների և վճարումների շուկան՝ օպտիմալացնելով գործընթացները և բարելավելով օգտատերերի հետ փոխազդեցությունը: Կանխատեսվում է, որ թվային դրամական փոխանցումների համաշխարհային շուկայի միջին տարեկան աճը 2024-2032 թվականներին կկազմի 15,6%:
«Մենք ուրախ ենք հրավիրել մեր գործընկերներին մասնակցելու Երևանում կայանալիք համաժողովին: FINTECH360-ը հիանալի հնարավորություն է առաջատար փորձագետների հետ քննարկելու ոլորտի զարգացման խնդիրները, ինչպես նաև ֆինանսական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ համատեղ նախաձեռնություններն ու նախագծերը»,- ասաց UBPay-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը։
FINTECH 360-ի ծրագիրը ներառում է նաև մշակութային միջոցառումներ, ավանդական արհեստների վարպետության դասեր և էքսկուրսիաներ, այդ թվում՝ դեպի գեղատեսիլ Սևանա լիճ:
Համաժողովի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվության և գրանցման համար՝ fintech360.io