UBPay-ն ընդլայնել է դրամական փոխանցումների աշխարհագրությունը

23.10.2024

UBPay Armenia

UBPay դրամական փոխանցումներն այժմ հասանելի են Կիպրոսում, Հունաստանում, Իսրայելում, Ղրղըզստանում և Ուզբեկստանում: Հաճախորդները կարող են գումար ուղարկել Հայաստան անմիջապես քարտին կամ բանկային հաշվին, ինչպես նաև կանխիկի ստացմամբ՝ UBPay-ի գործընկերների սպասարկման կետերում: Հայաստանում դրամական փոխանցումները հնարավոր է ստանալ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով:

Դրամական փոխանցումներն ավանդաբար համարվում են հայաստանյան շատ ընտանիքների եկամտի կարևորագույն աղբյուրը: 2024 թ. հունվար-օգոստոսին արտերկրից բանկերի միջոցով դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստան կազմել է 3,6 մլրդ դոլար։

UBPay-ը կշարունակի ընդլայնել դրամական փոխանցումների աշխարհագրությունն ու գործընկերային ցանցը՝ ամբողջ աշխարհում դրամական փոխանցումների ծառայության մատչելիությունն ու հարմարավետությունը բարձրացնելու նպատակով: UBPay հարթակի հուսալի API-ն բանկերին և դրամական փոխանցումների ընկերություններին թույլ է տալիս հեշտությամբ ինտեգրել ծառայությունը:

վերադառնալ նորություններին