UBPay. տեխնոլոգիական հարթակ, որը մերձեցնում է աշխարհը

24.11.2025

Ubpay Image

Ֆինանսական տեխնոլոգիաների արագ զարգացման դարաշրջանում առավելություն է ոչ միայն առցանց ծառայության առկայությունը, այլև արագ ինտեգրվելու և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունը: Այս համատեսքտում UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգը տեխնոլոգիապես առաջադեմ ֆինտեխ հարթակ է, որն օգտագործում է ժամանակակից API՝ միջազգային դրամական փոխանցումները պարզեցնելու և բանկերին ու վճարային ծառայություններին արագ և հարմար լուծումներ առաջարկելու համար:

API-ը և ամպային տեխնոլոգիաներն արմատապես բարձրացնում են միջազգային փոխանցումների արագությունն ու արդյունավետությունը՝ բացառելով միջնորդական շղթաները և բարդ ինտեգրացիաները, ապահովելով մասնակիցների միջև ուղիղ կապ։ Սա կրճատում է նոր ծառայությունների մեկնարկի ժամանակն ամիսներից մինչև օրեր, իսկ ներդրման արժեքը՝ 60-80%-ով,- նշեց UBPay-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ գործընկերներն ինտեգրվում են պատրաստի ինտերֆեյսում՝ պահպանելով հաճախորդի փորձի վերահսկողությունը և նվազեցնելով գործառնական ծախսերը և կարգավորող մարմինների պահանջներին անհամապատասխանության ռիսկերը։

Միասնական API ստանդարտներն ապահովում են անվտանգ կոդավորում և գործարքների վերահսկողություն, իսկ օգտատերերի համար՝ դրամական փոխանցումների պարզ և հուսալի գործընթաց։ Այս ամենը մեծացնում է հաճախորդների վստահությունն ու հավատարմությունը,- ասաց նա։

Գործընկերները կարող են մի քանի օրվա ընթացքում միանալ UBPay-ի API-ին և կարգավորել միջոցների ստացումն ու ուղարկումը, մոնիթորինգը և հաշվետվությունները՝ առանց իրենց համակարգերի լայնածավալ վերաձևավորման։ UBPay-ը կարգավորում է տեխնոլոգիական և գործառնական հիմնական գործընթացները, ներառյալ՝ միջազգային վճարման ուղիները և համապատասխանության ընթացակարգերը։ API լուծումները հեշտությամբ հարմարեցվում են գործընկերոջ ապրանքանիշին և որոշակի շուկայի կոնկրետ կարիքներին։ Սա թույլ է տալիս բանկերին և ընկերություններին ստեղծել իրենց կարիքներին համապատասխանող ծառայություններ՝ միաժամանակ պահպանելով հարթակի հնարավորություններն ու առավելությունները։

Սեյրան Սարգսյանն ընդգծեց, որ UBPay-ը գործում է ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո։

Կենտրոնական բանկի կարգավորումը բարձրացնում է հարթակի հուսալիությունն ու թափանցիկությունը, ինչը հատկապես կարևոր է միջազգային փոխանցումներ իրականացնող մեր արտասահմանյան գործընկերների և հաճախորդների համար,- ասաց նա։

UBPay-ը դրամական փոխանցումների հարթակ է՝ հստակ առաքելությամբ. օգնել մարդկանց հեշտությամբ, անվտանգ և ակնթարթորեն փոխանցել գումար աշխարհի ցանկացած կետ։ UBPay-ն արդեն ինտեգրացված է բազմաթիվ բանկերի, վճարային կազմակերպությունների և միջազգային օպերատորների, այդ թվում՝ Kwikpay-ի, URemit-ի և ISend-ի։ Գործընկերները միանում են միջազգային ցանցին առանց մշակման, համապատասխանության և փորձարկման համար էական ծախսեր կատարելու:

Հայաստանում UBPay-ի մասնաբաժինը կազմում է մոտ 35%: Այս տարի համակարգը զգալիորեն ընդլայնել է իր փոխանցումների աշխարհագրությունը և շարունակում է ներգրավել նոր գործընկերներ: UBPay-ի միջոցով կարելի է գումար փոխանցել ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Իսրայել, ԱՄԷ, Հնդկաստան, Չինաստան և մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Կիպրոս և Հունաստան: Փոխանցումները կարելի է ստանալ կանխիկ, քարտին, բանկային հաշվին կամ էլեկտրոնային դրամապանակին: Այս հասանելիությունը օգնում է արդյունավետ սպասարկել հաճախորդներին, այդ թվում՝ սփյուռքին և աշխատանքային միգրանտներին, և ստեղծում է հնարավորություններ բանկերի և ֆինտեխի համար՝ ընդլայնվելու դեպի նոր շուկաներ:

Փոխանցումների շուկան գնալով դառնում է ավելի մրցունակ: Հաջողության են հասնում այն նորարար խաղացողները, ովքեր արագ ինտեգրվում են և հնարավորություն ստանում դուրս գալ նոր երկրներ: UBPay-ը պարզապես դրամական փոխանցումների համակարգ չէ, այլև ճկուն տեխնոլոգիական հարթակ, որը թույլ է տալիս ֆինտեխ ընկերություններին և բանկերին ավելի արագ մեկնարկել դրամական փոխանցումների լուծումները և մասշտաբավորվել ամբողջ աշխարհում,- ասաց Սեյրան Սարգսյանը:

UBPay-ը կշարունակի ընդլայնել իր գործընկերային ցանցը՝ ամրապնդելով իր դիրքերը՝ որպես միջազգային դրամական փոխանցումների շուկայում առանցքային խաղացող:

վերադառնալ նորություններին